Երեկ Արցախում հրաժեշտ են տվել Շուշիի մոտ ադրբեջանցու կողմից սպանված 22-ամյա ստեփանակերտցուն

Ստեփանակերտում երեկ հրաժեշտ են տվել 22-ամյա Մարտիկին, այն երիտասարդին, որն սպանվեց նոյեմբերի 8-ին Շուշիի մոտակայքում։
 
Մարտիկը քաղաքացիական անձ էր, և աշխատում էր մի ընկերությունում, որն ապահովում էր Ստեփանակերտի և հարակից բնակավայրերի ջրամատակարարումը։

Նա այն աշխատանքային խմբի մեջ էր, որն զբաղվում էր Շուշիի մատույցներում խաղաղապահների դիրքերում խմելու ջրի խողովակների վերանորոգմամբ։

Բոլոր աշխատանքներն իրականացվում էին Ադրբեջանի ներկայացուցիչների հետ համաձայնեցնելուց հետո, իսկ դա նշանակում էր, որ աշխատակիցների անվտանգությունը երաշխավորված էր։
 
 Մարտիկն իր ընկերների հետ աշխատելիս է եղել խրամատում, երբ նրանց է մոտեցել Ադրբեջանի ԶՈՒ համազգեստով մի մարդ և ինչ-որ անհասկանալի բան է մռթմռթացել։ Նրան ռուսերեն բացատրել են, թե ինչով են իրենք զբաղված, որից հետո ադրբեջանցին պարզել է ավտոմատը, բայց մեկ վայրկյան անց իջեցրել է ու կրակել ատրճանակով։
 
 Մարտիկը մահացել է գլխին ստացած կրակոցից։



 Եվս երեք մարդ նույն ընկերությունից ստացել են հրազենային վիրավորում և գտնվում են հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո։

 Մարդասանը անխոչընդոտ  հեռացել է միջադեպի վայրից, իսկ մի քանի ժամ անց Շուշիում հրավառություն է եղել՝ նվիրված Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի պաշտպանության նախարարի այցին։

 Իսկ թե ինչու ապահովված չի եղել քաղաքացիական անձանց անվտանգությունը, խաղաղապահների պատասխանատվության հատվածում, անհասկանալի է։