Արմեն Սարգսյանը և Վահրամ Բաղդասարյանը քննարկել են Հայաստանում լարվածության թուլացման ուղիները
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 7-ին հանդիպել է «Հայրենիքի փրկության շարժման» մաս կազմող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել Հանրապետության նախագահի հրավերով,հայտնում է lragir.am-ը։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման, վերջին իրադարձություններով պայմանավորված լարվածության թուլացման ուղիների շուրջ: