Ադրբեջանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել, նրանց թվում բարձրաստիճան սպաներ են
Ադրբեջանում այսօր կործանված ռազմական ուղղաթիռում եղել է 18 մարդ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 14 մարդ մահացել է, ևս 4 հոգու վիճակը ծանր է, նրանց զինվորական աստիճանի և անվան մասին տեղեկություններ առայժմ չկան:

Բոլոր զոհերը ևս սպաներ են, ընդ որում՝ նրանցից շատերը՝ բարձրաստիճան զինվորականներ:

Այսպես, համաձայն հրապարակված տեղեկատվության, զոհվել են.

  1. Գնդապետ Ֆիզուլի Ջավադով
  2. Փոխգնդապետ Էմիլ Նազիրով
  3. Կապիտան Ջավիդ Բայրամլի
  4. Մայոր Էլմիր Հասանով
  5. Մայոր Էմիլ Մաիլով
  6. Մայոր Էլբրուս Ախմեդով
  7. Մայոր Մուրադ Մամեդով
  8. Կապիտան Խայամ Ալիեւ
  9. Ավագ լեյտենանտ Աբդուլլա Սուլեյմանով
  10. Մայոր Էմիլ Ալիև
  11. Լեյտենանտ Դերյա Մեջլունով
  12. Կապիտան Ջեյհուն Ախմեդխանով
  13. Ավագ լեյտենանտ Ֆարիդ Նագիև
  14. Մահացածի անվան վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվում է