ԱԺ աշխատակազմի ղեկավարն ազատման դիմում է գրել
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել,  հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի եվ հաղորդակցության վարչությունից։

Ըստ հաղորդագրության՝ Գալստյանն ազատման դիմում է ներկայացրել՝ մասնավոր հատվածում աշխատանքի անցնելու նպատակով։