Ռազմական հեղաշրջմանը չմիացող զինվորականներին Մանուկյանը անվանել է «փսլնքոտ լակոտներ»
ՀՓՇ-ի կողմից հրավիրված հավաքի ընթացքում շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ եթե մնա Նիկոլ Փաշինյանին, նա շարունակելու է բանակը ջարդել. «Այնտեղ (խմբ․ Զինված ուժերում) կլինեն հլու-հնազանդ իմքայլականներ եւ փսլնքոտ լակոտներ: Կհաջողվի նրան, թե ոչ, դա կախված է կորպուսի հրամանատարներից եւ այն մարդուց, ով  կփոխարինի Օնիկ Գասպարյանին»,- ասել է նա։

Մանուկյանի կարծիքով՝ Օնիկ Գասպարյանին հանելու ամենավճռական քայլը արեց ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ ՀՀ նախագահը, որովհետեւ իր իրավասության տակ էր այդ հրամանագիրն  ուղարկել ՍԴ, բայց չուղարկեց: 

«Նա սկզբում հայտարարեց, որ դա չի համապատասխանում Սահմանադրությանը, բայց երկրորդ անգամ նույնը չհայտարարեց: Կարծում եմ՝ ճնշումներ եղել են, բայց եթե երկրի նախագահը ճնշումների ենթարկվելով պետք է որոշումներ ընդունի, ո՞ւմ է պետք այդպիսի նախագահը»,-ասել է նա և հավելել․ «Դբախտությունների առանցքը Նիկոլ Փաշինյանն է: Իրեն ծառայող շատ մարդ կա. մի նախագահ ավել, մի նախագահ պակաս, կարեւոր չի»;