Արցախյան պատերազմի հերոսները հուղարկավորվել են «Շիրակ» պանթեոնում, որը պարսպապատման կարիք ունի: Դրանից զատ, պետք է հերոսների գերեզմանները բերել այն նույն տեսքին, որն ունեն պանթեոնի մյուս շիրիմները: Առկա խնդիրների լուծման համար Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը կդիմի Պաշտպանության նախարարության օգնությանը: Քաղաքապետն այս մասին ասաց կայացած ավագանու նիստի ժամանակ: