«Արարատի» ֆուտբոլիստ Սիլուե Դոնիմանի Յակուբան որպես պահեստային ֆուտբոլիստ հրաժարվել է լքել խաղադաշտը, Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը։
Ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, կոմիտեն Երևանի «Արարատ» ակումբին տուգանել է 20 հազար դրամով՝ Պրեմիեր լիգայի «Արարատ» - «Փյունիկ» խաղից առաջ թիմի ֆուտբոլիստ կողմից թույլ տված կարգապահական խախտումի համար («Արարատ» թիմի ֆուտբոլիստ Սիլուե Դոնիմանի Յակուբան լինելով պահեստային խաղացող, հրաժարվել է լքել խաղադաշտը, այդ իսկ պատճառով հանդիպումը սկսել է 4 րոպե ուշացումով)։
ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեն միաժամանակ Սիլուե Դոնիմանի Յակուբանիին որակազրկել է 2 խաղով, իսկ «Արարատ» ակումբին տուգանել 50 հազար դրամի չափով։