Երևանի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց 20 տարի առաջ «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի վերաբացված գործով դատաքննությունը: Ինչպես 20 տարի առաջ, այնպես էլ հիմա, մեղադրյալը Ռոբերտ Քոչարյանի թիկնազորից Կուկու մականվամբ հայտնի Աղամալ Հարությունյանն է։ Հեղափոխությունից հետո դատախազությունը գործի վերանայման վարույթ էր հարուցել ականատես վկաների, մասնավորապես՝ Սթիվեն Ջոն Նյուտոնի վկայությունների հիման վրա, որից հետո բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ դատավճիռը բեկանելու պահանջով, ինչը բավարարվել է։ Ըստ դատախազության՝ նոր հանգամանքները վկայում են Պողոսյանի՝ ոչ թե անզգուշությամբ, այլ մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ սպանության մասին. գրում է
Հանրային ՀԸ-ն:Այսօրվա նիստին մեղադրող դատախազը հրապարակեց 2001 թվականի մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Խոսքը հենց այն մեղադրանքի մասին է, որով Աղամալ Հարությունյանը նախկինում դատապարտված է եղել 2 տարվա ազատազրկման, սակայն մեկ օր անգամ անազատության մեջ չի եղել: