«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը Civic.am-ի հետ հարցազրույցում անդրադառնալով անդրադառնալով Հանրապետության նախագահի հրավերին, որն ուղղված էր միայն խորհրդարանական ուժերին և «Հայրենիքի փրկության շարժմանը», նշեց, որ իր համար տարօրինակ է, որ «սևերի ու սպիտակների» բաժանումը շարունակվում է պահպանվել և խրախուսվել։ Սրանով, ըստ Նորիկյանի, նախագահի մակարդակով, ընդգծվում է, որ պայքարը ընթանում է խորհրդարանական ուժերի և ըստ էության, նախկին իշխանության միջև։ «Բայց ես ուզում եմ հիասթափեցնել՝ թե՛ սևերին, թե՛ սպիտակներին, թե՛ այդ հանգամանքը ընդգծողներին։ Վաղ թե ուշ այս խնդիրը դուրս է գալու շրջանակներից», - նշեց Նորայր Նորիկյանը։
«Նունիսկ եթե խորհրդարնական ընդդիմությունը մերժի արտահերթ ընտրությունների գնալու իշխանության առաջարկը, ապա իշխանությունը դա պետք է անի միակողմանիորեն»,- ասաց Նորիկյանը։
Սակայն, ըստ վերջինիս, դա պետք է անել սահմանադրական փոփոխություններից հետո՝ վերադառնալ կառավարման կիսանախագահական ընտրակարգի, ապա անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հետո՝ նախագահական ընտրություններ։