«Եթե որոշ ընդդիմադիր գործիչներ վախենում են, որ իրենց գրպանային դատավորները դուրս կմնան համակարգից, թող իսկապես վախենան»․ արդարադատության նախարար
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու հարցում տեղի է ունենում բացարձակ օբյեկտիվ աշխատանք։ Դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, անկեղծությամբ ու խղճի հանգստությամբ։ Այս մասին քիչ առաջ սահմանադրական բարեփոխումների հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։
«Ոչ փոխելու ենք մեր աշխատանքը, ոչ ստիպելու ենք սուբյեկտիվ դառնալ, ոչ էլ փակելու ենք հնարավորությունը՝ պայքարելու դատական համակարգում ապօրինությունների դեմ։ Վստահ եմ՝ ոչ մեկին չի հաջողվելու ճնշել արդարադատության նախարարությանը։ Իսկ որոշ ընդդիմադիր գործիչներ էլ, որ հիմա դարձել են արդար դատավորների մեծ պաշտպաններ՝ մոռանալով, թե իրենց քաղաքական թիմի ժամանակ ինչեր են արել դատական համակարգի գլխին, թող գոնե ամոթ ունենան ու նորմալ աշխատանքը չվարկաբեկեն, իսկ եթե վախենում են, որ իրենց գրպանային դատավորները դուրս կմնան համակարգից, թող իսկապես վախենան»,-ասաց նա։