Երևանում փետրվարի 23-ի և 24-ի ցերեկը կգրանցվի 13-15 աստիճան տաքություն. Պետհիդրոմետ
Այսօր՝ փետրվարի 21-ին, Երևանի քաղաքապետարանում քաղաքապետի գլխավորությամբ ընթացող գործակարգավարական խորհրդակցությունն սկսվեց եղանակի տեսության տվյալների  հրապարակմամբ: 

Համաձայն պետհիդրոմետ ծառայության կողմից ներկայացված տեղեկատվության՝ Երևանում այսօր ցերեկը և փետրվարի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավելագույն ջերմաստիճանը շաբաթվա ընթացքում կգրանցվի փետրվարի 23-ի և 24-ի ցերեկը՝ 13-15 աստիճան տաքություն, իսկ նվազագույն ջերմաստիճանը կգրանցվի փետրվարի 22-ի գիշերը՝ -1-ից +1 աստիճան: