Կորոնավիրուսի աստիճանական նվազում է նկատվում. Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչ
Այսօր՝ փետրվարի 21-ին, Երևանի քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչը նշեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 5082 դեպք, մինչդեռ դրանից վաղ արձանագրվել էր 9360 դեպք:

«Կորոնավիրուսի աստիճանական նվազում է նկատվում»,- ասաց նա ու հավելեց, որ նախորդ շաբաթ գրանցվել է նաև ջրծաղիկի վարակի 172 դեպք, իսկ սննդային թունավորման դեպքեր Երևան քաղաքում չեն արձանագրվել: