ՀՕՊ ստորաբաժանումներում անցկացվել են մասնագիտական մարզումներ. ՀՀ ՊՆ
N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում փետրվարի 21-ին անցկացվել են մասնագիտական մարզումներ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Տեսական պարապմունքների և գործնական առաջադրանքների միջոցով ստուգվել են զինծառայողների գիտելիքները, կատարելագործվել նրանց մասնագիտական հմտությունները։ Անձնակազմն իրականացրել է ուսումնական հրաձգություն դյուրակիր զենիթահրթիռային համալիր-վարժասարքից: