Ստեփանակերտում 260 ընտանիք նոր տուն կտեղափոխվի
Ստեփանակերտում  ևս  260  ընտանիք  շուտով նոր տուն կտեղափոխվի. այս մասին տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:  

Հիմնադրամը տեղեկացնում է, որ կառուցած  նոր  բնակելի համալիրն արդեն կահավորված է, այն տեխնիկապես հագեցնելու համար Արցախի ճանապարհին են սառնարաններ, լվացքի մեքենաներ, գազօջախներ և  հեռուստացույցներ: