Զավակին գրկելու, նրա ներկայությունը վայելելու բերկրանքից պատերազմը զրկեց հազարավոր ծնողների: Վանաձորցի Վահե Մելիքսեթյանը դպրոցն ավարտել էր ոսկե մեդալով և ընդունվել Երևանի բժշկական համալսարանի դեղագիտության բաժինը: Հասցրել էր բազմաթիվ ծրագրեր իրականացնել, բայց և շատ ծրագրեր էլ կիսատ թողեց պատերազմը։ Վահեն զոհվել է հոկտեմբերի 8-ին Քաշաթաղի շրջանում։
Վահեի անավարտ երազանքներին այսօր թևեր ու թռիչք են տալիս նրա հարազատները, ընկերները, այսօր արդեն իր անունը կրող դպրոցը։
Աղբյուր՝
galatv.am