Կիևում օդային տագնապ է հայտարարվել մայրաքաղաքի բնակիչներին խնդրում են շտապ գնալ ապաստարաններ. հաղորդում է
ՏԱՍՍ-ը:«Ուշադրություն, Կիևում օդային տագնապ է հայտարարված, խնդրում ենք բոլորին շտապ գնալ քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ» - ասված է վարչակազմի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ մայրաքաղաքի բնակիչները կարող են ապաստանել Կիևի մետրոյում, որտեղ այդ նպատակով չորս կայարան է հատկացվել։
«Ընկերնե՛ր, մետրոյի կարմիր ճյուղի այդ չորս կայարանները, որտեղ կազմակերպչական նկատառումներով այժմ գնացքները չեն աշխատում, բաց են, որպեսզի Կիևի բնակիչները կարողանան դրանք օգտագործել որպես ապաստան օդային հարձակման դեպքում»,- գրել է նա իր Telegram ալիքում։
Ավելի վաղ Կիևի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մետրոն շարունակում է աշխատել՝ բացառությամբ կարմիր գծի մի քանի կայարանների։ Այժմ ուղեվարձը չի գանձվում, քանի որ մետրոն քաղաքի բնակիչները կարող են օգտագործել որպես ռմբապաստարան։ Մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ 46 կայան կարող է գործել ապաստարանային ռեժիմով։
Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի