01.03.2022թ.00:01Մարգարիտա Սիմոնյանի ամուսինը, Մարտի 1-ի փաստերն աղավաղող ֆիլմի ռեժիսոր Ռոման Բաբայանը, Ռուստամ Մուրադովը և այլք՝ ԵՄ-ի նոր պատժացուցակում 23:30Վաղվանից Կիևում արգելված է ալկոհոլային խմիչքների վաճառքը22:46ԵՄ-ի դռները բաց են, սակայն հնարավոր չէ մի քանի ամսում մուտք գործել. Գերմանիայի ԱԳ նախարարը՝ Ուկրաինայի անդամակցության մասին 22:40Անցակետեր, որոնցով կարելի է հատել Ուկրաինայի սահմանը22:33Պուտինը հրամանագիր է ստորագրել Արևմուտքի պատժամիջոցների պատճառով տնտեսության մեջ հատուկ միջոցներ կիրառելու մասին 21:55Չպայթած արկ Խարկովի բնակարաններից մեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ21:39Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել Պուտինի և Զելենսկիի հետ 21:09Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին՝ բանակցությունների արդյունքների մասին20:53Պատվիրակությունները գնում են խորհրդակցության. մանրամասներ՝ ռուս- ուկրաինական բանակցություններից 20:38Ուկրաինան դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան 20:23:Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու դիմումը19:47Հանուն ուկրաինացի փախստականների. ԵՄ-ն պատմության մեջ առաջին անգամ պաշտպանության հրահանգներ է ակտիվացնում18:13Ռուսաստանն ու Ուկրաինան առաջին բանակցություններն են վարում. Ովքե՞ր էին պատվիրակության կազմում 18:06Ռուսաստանը փակել է իր օդային տարածքը 36 պետությունների ավիաընկերությունների համար 18:03Ուկրաինական պատվիրակությունը բանակցություններում պահանջում է դուրս բերել ռուսական բոլոր զորքերը, այդ թվում՝ Ղրիմից և Դոնբասից 16:52Ռմբակոծությունից հրկիզվել է Ուկրաինայի Վոլնովախա քաղաքի հայ համայնքի ղեկավարի տունը 16:49«Մենք հիմա իրար հետ խոսում ենք, դրսում ինչ-որ բան թռչում է, թե ո՞ւր կընկնի՝ պարզ չի, իսկ բանակցությունից սպասելիք չկա, որևէ կողմ զիջման չի գնում». Խարկովի հայ բնակիչ 16:43Շմիգալ․ Ուկրաինան հատուկ ընթացակարգով ԵՄ-ին անդամակցելու դիմում է ներկայացնում 15:26ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը կողմ է քվեարկել Ուկրաինայի իրավիճակի քննարկմանը15:12Զելենսկին կոչ է անում ԵՄ-ին՝ Ուկրաինային անհապաղ կարգով ընդգրկել դաշինքում15:03Ռուսական զորքերը հրթիռային և ավիացիոն հարվածներ են հասցրել Ուկրաինային հիմնականում Բելառուսի օդային տարածքից. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ 14:44Պեսկովը՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մասին14:30Ռազմական բախումների մեկնարկից ի վեր 16 ուկրաինացի երեխա է զոհվել, 45-ը՝ վիրավորում ստացել. Զելենսկի14:19Մեզանից յուրաքանչյուրը մարտիկ է․ Վլադիմիր Զելենսկի 13:05Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է Գոմել Ռուսաստանի հետ բանակցելու 13:04Ռուսական պատվիրակության Ժնև հասնելու շուրջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 2 անգամ բանակցել է ԵՄ ղեկավարության հետ 12:54G7 երկրները հայտարարել են, որ ՌԴ-ն պատասխանատվություն է կրելու Ուկրաինային հասցված ցանկացած վնասի համար 12:52Ուկրաինայի հարցով կգումարվի Թուրքիա կառավարության հատուկ նիստ12:49Մեծաքանակ ռուսական ուժեր մոտ 65 կմ հեռավորությունից շարժվում են դեպի Կիև․ Maxar12:22Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստ կգումարվիՈւկրաինայի հարցով 11:24ՌԴ պաշտպանության նախարարությունը կոչով դիմել է Կիևի բնակիչներին11:08ԱՄՆ-ի, Կանադայի և ԵՄ-ի առաջնորդները կքննարկենՈւկրաինայի շուրջ իրավիճակը 11:05Մոսկվայի կենտրոնը փակել են արգելապատնեշներով 11:00Կիևի բնակիչներն արդեն կարող են դուրս գալ փողոց, մետրոն և մթերային խանութները կսկսեն աշխատել 10:56ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն արձագանքում են Պուտինի սպառնալից հայտարարությանը 10:49Ռուսական զորքերը գրավել են Բերդյանսկը. Ուկրաինայի նախագահի գրասենյակ 10:48Ռուբլու փոխարժեքը կտրուկ գահավիժում է. բանկերում այն փոխանցվում է աննախադեպ նվազագույն աժեքով 10:37Մարիա Զախարովա. «Ռուսաստանը պատրաստ է բանակցության» 10:34Զելենսկին՝ Ջոնսոնին. «Հաջորդ 24 ժամը որոշիչ է լինելու Ուկրաինայի համար» 28.02.2221:45Որոշում է կայացվել Ռուսաստանն անջատել SWIFT համակարգից. Կուլեբա 20:28«Դա մեզ կապիտուլացնելու փորձ էր»․ ուկրաինական կողմը հայտնել է բանակցություններից հրաժարվելու պատճառը 19:10Կիևը Կարմիր խաչին խնդրում է տարհանել զոհված ռուսաստանցի զինվորների մարմինները 17:23Ռուսական ուժերը վերսկսել են առաջխաղացումը Ուկրաինայում. Պեսկով16:25Անհրաժեշտ է որոշում կայացնելԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ. Զելենսկի 16:10Չեխիան 8,7 մլն դոլարի զենք կուղարկի Ուկրաինա 14:39Ուկրաինայի առողջապահության նախարարությունը զոհերի նոր թիվ է հայտնել․ նրանց մեջ նաև երեխաներ կան14:08Ռոսկոսմոսը դադարեցնում է համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ 13:50Մենք որոշել ենք Ուկրաինային 1,2 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրել եւ մատակարարել զինտեխնիկա․ Մակրոն 13:21Ուկրաինայում պատերազմը երկար կտևի, պետք է պատրաստվենք․ Մակրոն13:05Կանադան կոշտ պատժամիջոցներ կսահմանի նախագահ Պուտինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ մյուս նախարարների դեմ․ Կանադայի վարչապետ 12:42Մեր գործընկերների ուղարկած զենքերն ու տեխնիկան Ուկրաինայի ճանապարհին են. Զելենսկի12:20Ես այստեղ եմ, ոչ մի զենք ցած չենք դնելու և պաշտպանելու ենք մեր պետությունը. Զելենսկի12:09Կիևի բնակելի բարձրահարկի վրա հրթիռ է ընկել12:04Ռուսաստանի ԶՈՒ-ն խոցել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 821 օբյեկտ. ՌԴ ՊՆ 12:02Ռուսաստանի զինված ուժերը լիակատար վերահսկողություն են հաստատել Մելիտոպոլ քաղաքի վրա. ՌԴ ՊՆ11:48ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Պուտինի և Լավրովի դեմ 11:35Ռուսաստանը վետո է դրել Ուկրաինայի հարցով ՄԱԿ ԱԽ բանաձևի վրա11:23Կիևը պիտի ճանաչի Ղրիմը որպես ՌԴ տարածք և հրաժարվի ՆԱՏՕ-ից 26.02.202211:00Կիևի կենտրոնում կրակոցների ձայներ են լսվում, ընթանում են փողոցային մարտեր 23:00Ռուսաստանում Ֆեյսբուքի հասանելիությունը մասնակի կսահմանափակվի22:46ԵՀՄ-ն արգելել է Ռուսաստանին մասնակցել 2022-ի «Եվրատեսիլ» մրցույթին22:08Բոլորս այստեղ ենք և պաշտպանում ենք մեր անկախությունը. Զելենսկին Կիևից տեսաուղերձ է հրապարակել 20:30Ռուսաստանը հեռացվել է Եվրոպայի խորհրդից 20:21«Ռուսաստանի ԶՈՒ-ն շարունակում է առաջադրանքների կատարումը Կիևի և այլ քաղաքների շրջանում». ՌԴ ՊՆ-ն ամփոփել է Ուկրաինայի վրա գրոհի 2-րդ օրը 19:04Վերցրեք իշխանությունը ձեր ձեռքը. մենք ձեզ հետ ավելի հեշտ կպայմանավորվենք. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ուկրաինական զինվորականությանը«Վերցրեք իշխանությունը ձեր ձեռքը։ Մենք ձեզ հետ ավելի հեշտ կպայմանավորվենք, քան թմրամոլների և նեոնացիստների այս խմբակի, որը տեղավորվել է Ուկրաինայում և ողջ ժողովրդին վերցրել է պատանդ»: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմելով ուկրաինական զինվորականությանը։18։51Կիևում գիշերվանից թե օդային հարվածներ են, թե ցամաքային՝ ծանր հրետանիներով, շատերը մետրոյի կայարաններում են գիշերել. Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Նյութն՝ այստեղ։18:12Ռուսաստանը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ Ուկրաինայի հետ բանակցություններ վարելու համար. Պեսկով Ռուսաստանը պատրաստ է իր պատվիրակությունն ուղարկել Մինսկ՝ Ուկրաինայի հետ բանակցությունների համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:«Ինչպես հայտնի է, այսօր Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին: Սկզբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ գործողության նպատակն է օգնել Լուգանսկին և Դոնեցկին, այդ թվում՝ ապառազմականացման և ապաազգայնացման միջոցով: Եվ դա, ըստ էության, չեզոք կարգավիճակի անբաժանելի բաղադրիչն է»,- ասել է Պեսկովը։18:06ՌԴ ՊՆ ներկայացուցիչը դիմել է Ուկրաինայի քաղաքացիներինՌուսական օդադեսանտային զորքերը վայրէջք են կատարել Գոստոմելի օդանավակայանում՝ արևմուտքից արգելափակելով Կիև քաղաքը։ Այս մասին, ռուսական tvzvezda.ru կայքի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։«Հետախուզական տվյալները ցույց են տալիս, որ Կիևի Շևչենկոյի հրապարակում տեղակայված են «Գրադ» տեսակի մի քանի հրթիռներ՝ Գոստոմելի օդանավակայանին հարվածելու համար»,- ասել է նա։Դիմելով Ուկրաինայի քաղաքացիներին՝ Կոնաշենկովն ասել է, որ Ուկրաինայի ղեկավարությունն օգտագործում է նույն մեթոդները, ինչ ահաբեկիչները և ցանկանում է խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործել։ Նա ընդգծել է, որ ռուսական զինուժը ոչ մի հարված չի հասցնի Ուկրաինայի մայրաքաղաքի բնակելի թաղամասերին։17:53Քաղաքը մտել է պաշտպանական փուլ. Կիևի քաղաքապետ Նյութն՝ այստեղ։17:45ՌԴ զորքերը Կիևը արգելափակել են արևմուտքից. ՌԴ ՊՆՌուսաստանի Դաշնության օդադեսանտային հիմնական ուժերը միավորվել են Գոմելում տեղակայված ռուսական դեսանտային ուժերի հետ ապահովելով Կիևի արգելափակումն արևմուտքից: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն:17:45Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հարվածել են Ռուսաստանի ավիաբազային Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հարվածել են ՌԴ Ռոստովի մարզում Միլերովոյում գտնվող ռազմական օդանավակայանին։ Ոչնչացվել են Су-30СМ և մի քանի միավոր այլ ավիատեխնիկա։ Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հաստատել է հարվածը, տեղեկացնում են ուկրաինական զլմ-ները։ Ռուսական ալմ-ները նույնպես հայտնել են Ռոստովի ավիաբազային հարվածի մասին։17։32Կիևի բնակիչներին խնդրում են անհապաղ ապաստարան գնալ Նյութն՝ այստեղ։17։26Ուկրաինայում ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան․ ՀՀ ԱԳՆՆյութն՝ այստեղ։17:21ՌԴ ՊՆ-ն հայտնում է «Գոստոմել» օդանավակայանը գրավելու և «200 ազգայնականների» սպանության մասինՆյութն՝ այստեղ։17:20Զելենսկին պետք է ներողություն խնդրի Պուտինից․ Ռամզան Քադիրով Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ խորհուրդ կտար Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որպեսզի նա որքան կարող է շուտ զանգահարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ ներողություն խնդրի նրանից։ Ավելի վաղ, Քադիրովը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին, Գրոզնիում հավաքել էր Չեչնիայի ուժայիններից 10 հազար մարդու։ «Օգտվելով առիթից, ուզում եմ խորհուրդ տալ դեռեւս գործող նախագահ Զելենսկուն, քանի դեռ չի դարձել Ուկրաինայի նախկին նախագահ, որպեսզի հնարավորինս արագ զանգահարի մեր նախագահին եւ գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին եւ ներողություն խնդրի»,- ասել է Քադիրովը ուժայինների հետ հանդիպման ժամանակ։16:55Ուկրաինացի զինվորականները ռմբակոծել ու շարքից հանել են ռուսական ռազմական տեխնիկայի շարասյունը Ուկրաինացի զին