Կիևը գիշերը հարձակման է ենթարկվել օդից. Գլխավոր շտաբ
Կիևը գիշերային հարձակումների է ենթարկվել օդից։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից։
Փետրվարի 25-ի գիշերը ռուսական զորքերը օդից հարձակվել են Կիևի վրա։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը զգալի ուժերով շարունակել են դիմադրությունը։
Օդային հարված է հասցվել նաև Կրոպիվնիցկիի շրջանում գտնվող ստորաբաժանումներին։ Փետրվարի 25-ի առավոտյան ժամը 06:00-ի դրությամբ ուղղաթիռների զգալի ակտիվություն է գրանցվել Վիլկովեի և Տիրասպոլի վերևում գտնվող տարածքներում։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի օդային հարձակման զորքերը մարտեր են մղում Դիմեր և Իվանկով բնակավայրերի տարածքներում, որտեղ կա մեծ թվով հակառակորդի զրահատեխնիկայի շարժ։ Ուկրաինայի զինված ուժերը Տետերև գետի ոլորաններում կանգնեցրել են հակառակորդի՝ առավելություն ունեցող ուժերին։ Գետի վրայով անցնող կամուրջը քանդվել է։ Պաշտպանության ուժերի մեկ այլ մարտավարական խումբ էլ պահում է Գոստոմելի օդանավակայանը։ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը վերահսկում են Կիևի երկինքը։