«Մարիուպոլում դիվերսիոն խմբեր են աշխատում: Դիվերսանտներից մեկը ձերբակալվել է»,- այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն՝ հայտնելով զինվորականների տեղեկությունը։
Դիվերսանտը գծանշումներ է կատարել քաղաքի կարևորագույն ենթակառուցվածքի վրա:
«Իրավիճակը ապակայունացնելու համար դիրք-կամուրջը նշվել է կանաչ խաչով՝ ավիահարվածների համար։ Բայց մեր մարտիկները, զինվորներն ու սպաները լավատեսորեն են տրամադրված և կատաղի մարտեր են մղում Ուկրաինայի ուղղությամբ։ Մենք հավատում ենք նրանց լավատեսությանը։ Մենք հավատում ենք, որ ճշմարտությունը մեզ հետ է, և որ Աստված մեզ հետ է»,- ասել է քաղաքապետը:
Հիշեցնենք, որ Մարիուպոլում պարետային ժամ է մտցվել ժամը 22.00-ից մինչև 6.00-ն։ Այս պահին քաղաքում թույլատրվում է շրջել, բայց մարդիկ իրենց հետ պետք է ունենան փաստաթղթեր: