«Դա մեզ կապիտուլացնելու փորձ էր»․ ուկրաինական կողմը հայտնել է բանակցություններից հրաժարվելու պատճառը
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ Կիևը Ռուսաստանի հետ բանակցություններից հրաժարվել է, քանի որ առաջարկված պայմաններն ուկրաինական կողմին չեն գոհացրել:
Aysor.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Страна.ua-ն
«Ուկրաինան հրաժարվել է բանակցություններից, որովհետև պայմանները, որոնք միջնորդների միջոցով փոխանցել է ռուսական կողմը, մեզ չեն բավարարում։ Դա մեզ կապիտուլյացիա պարտադրելու փորձ էր։ Մենք նրանց ազդակ ենք ուղարկել, որ խաղաղության պայմանագիրը հնարավոր է Կիևի առաջարկած պայմաններով, ոչ թե Մոսկվայի»,- ասել է Արեստովիչը։
Լրատվամիջոցի հարցին՝ կոնկրետ ի՞նչ պայմաններ է առաջարկել Ռուսաստանը, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականը հրաժարվել է պատասխանել։