Ուկրաինան հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ Հաագայի Արդարադատության միջազգային դատարան
Ուկրաինան պաշտոնապես հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ Հաագայի Արդարադատության միջազգային դատարան, ասել է Վլադիմիր Զելենսկին։

«Պահանջում ենք Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել ագրեսիան արդարացնելու համար ցեղասպանություն հասկացությունը նենգափոխելու համար։ Դատարանին խնդրում ենք հրամայել ՌԴ-ին դադարեցնել ռազմական գործողությունները եւ լսումներ նշանակել արդեն հաջորդ շաբաթ», ասվում է հայցում։