Եվրամիությունը մտադիր է մոտ ապագայում ակտիվացնել գործող, բայց նախկինում երբեք չկիրառված Ժամանակավոր պաշտպանության հրահանգները, որոնք թույլ կտան ուկրաինացի փախստականներին, ովքեր ստիպված են լքել երկիրը Ռուսաստանի կողմից մղվող պատերազմի պատճառով, պաշտպանություն ստանալ ԵՄ-ում մինչև 12 ամսով. գրում է
ru.interfax.com.ua-ն:«Ես ակնկալում եմ, որ այս որոշումը շատ արագ կընդունվի»,- երկուշաբթի օրը Բրյուսելում հայտարարել է բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիությունը պլաններ է մշակում Ուկրաինայից ԵՄ քաղաքացիների արագ հեռացման և տասնյակ հազարավոր փախստականների տեղակայման համար։
Ընդհանուր առմամբ ԵՄ-ն սպասում է մոտ 7 միլիոն փախստականի։
Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի