Լոնդոնյան «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը որոշել է վաճառել ակումբը։ Այս մասին հայտնում է Չելսիի մամուլի ծառայությունը. փոխանցում է
ՏԱՍՍ-ը:«Ես միշտ որոշումներ եմ կայացրել՝ ելնելով ակումբի շահերից։ Ստեղծված իրավիճակում, կարծում եմ, լավագույն ընտրությունը ակումբը վաճառելն է, այդպես ավելի լավ կլինի երկրպագուների, աշխատակիցների, հովանավորների և ակումբի գործընկերների համար։ Ինձ համար անհավանական դժվար որոշում էր այս կերպ հեռանալ «Չելսիից»»,- ասել է Աբրամովիչը։
Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի