Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Չեռնոգորիայի ու Նորվեգիայի ընտրանիների հետ։
Մարտի 24-ին Երևանում մեր հավաքականը կհուրընկալի Չեռնոգորիային, իսկ մարտի 29-ին Օսլոյում ուժերը կչափի Նորվեգիայի ընտրանու հետ։ Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․
Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո - «Փյունիկ» Արման Ներսեսյան - ԲԿՄԱ Հենրի Ավագյան - «Նորավանք»
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ» Սոլոմոն Ուդո - «Արարատ-Արմենիա» Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան) Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ» Արտյոմ Ավանեսյան - «Արարատ-Արմենիա» Արթուր Սերոբյան - ԲԿՄԱ Էրիկ Վարդանյան - «Ուրարտու» Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան) Գևորգ Ղազարյան - «Փյունիկ» Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան) Լուկաս Սելարայան - «Կոլամբուս Քրյու» (ԱՄՆ) Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա) Սարգիս Ադամյան - «Բրյուգե» (Բելգիա)
Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներ Ստյոպա Մկրտչյանը և Արթուր Սերոբյանը, ինչպես նաև «Փյունիկը» ներկայացնող Հովհաննես Հարությունյանը։