«Կուսակցաշինության բնագավառում վերջին շրջանում նկատվող ակտիվությունը հիմնականում կապված է Ռոբերտ Քոչարյանի հետ: Չվստահելով կամ չվերահսկելով դաշտում գործող կուսակցություններին՝ Քոչարյանը ձևավորում է իր կողմից ամբողջապես վերահսկելի կուսակցություններ, որոնք նախընտրական շրջանում կմիավորվեն մեկ դաշինքում կամ հանդես կգան մեկ միասնական ցուցակով: Կուսակցաշինության հարցում Քոչարյանին ֆինանսական աջակցություն են ցուցաբերում ռուսահայ օլիգարխիայի որոշ ներկայացուցիչներ»։