2022թ ապրիլի 13-ին ժամը 11։00-ին տեղի կունենա Վեդի համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Այս մասին տեղեկանում ենք Վեդիի համայնքապետարանի պաշտոնական կայքից։
Ավագանու առաջին նիստի օրակարգում ընդգրկված է 5 հարց։
Մասնավորապես՝
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի մասին 2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի երդման արարողության կարգը հաստատելու մասին 3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի երդման արարողությունը կազմակերպելու մասին 4. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու առաջին նստաշրջանի գումարման օրը սահմանելու մասին 5. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների և վարչական ղեկավարների նստավայրերը սահմանելու մասին:
Ավագանիների գրանցումը տեղի կունենա ժամը 10։00-ին (գրանցման համար ներկայացնել անձնագիր և ավագանու անդամի վկայական) Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում (ք.Վեդի, Թումանյան 6)։
Հիշեցնենք, որ մարտի 27-ին Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով անցկացված ավագանու արտահերթ ընտրությններում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը», որի նախընտրական ցուցակը գլխավորում էր Գարիկ Սարգսյանը։