Երևանում մահացած են գտել ռուսաստանցի նախկին փաստաբանի․ Վիկտորյա Պոպովայի դին հայտնաբերվել է պահարանում
Երևանում մահացած են գտել Եկատերինբուրգից նախկին փաստաբան Վիկտորյա Պոպովային։ Տեղեկությունը հաստատել են նաև Պոպովայի ծանոթները։ Փաստաբանը Հայաստան էր տեղափոխվել անցյալ տարի՝ մարզական հրահանգչի կարիերա սկսելու համար։ Ապրիլի 7-ին Վիկտորյային գտել են անշունչ իր վարձակալած բնակարանում, դիակը գտել են պահարանում։ Վարկածներից մեկի համաձայն՝ Վիկտորիան կարող էր ինքնասպան լինել: Այս մասին գրում է «Комсомольская Правда-Екатеринбург» թերթը:

«Նա ինքնասպանության ոչ մի նախադրյալ չուներ, նախօրեին նրա հետ խոսել էին», — «Комсомольская Правда-Екатеринбург» թերթին ասել է մահացածի ընկերուհի Անաստասիա Կոկուրինան: Նախկինում նա աշխատել է Եկատերինբուրգի Լենինսկի շրջանի ոստիկանական բաժանմունքում որպես քննիչ, այնուհետև՝ փաստաբան։ Միաժամանակ նա սպորտի սիրահար էր՝ զբաղվում էր, այսպես կոչված, կենգու ցատկով, որի ժամանակ մարդը վարժություններ է անում՝ հագնելով հատուկ զսպանակավոր կոշիկներ։ Հետագայում նա դադարեցրեց իր փաստաբանական կարգավիճակը: Երեքուկես տարի առաջ Վիկտորյան մեկնեց Թբիլիսի, իսկ գարնանը տեղափոխվեց Երեւան։ Շատ դրական և բազմակողմանի մարդ»:

«Մենք նրա հետ ծանոթացել ենք, երբ նա աշխատում էր որպես զբոսաշրջության մենեջեր»,- ասել է Իրինան՝ Վիկտորիայի ընկերուհին։ «Այնուհետև նա սկսեց աղջիկներին մարզել կենգու կոշիկներով։ Ես կորցրել էի կապը նրա հետ գրեթե մեկ տարի առաջ: Նա ասաց, որ ուզում է գնալ Հայաստան՝ թղթաբանություն անելու, հետո վերադառնալ։ Ես նույնիսկ չգիտեի, որ նա դեռ Հայաստանում է։ Ես չեմ հավատում ինքնասպանությանը։ Նա դրական աղջիկ էր»։

Երեւանում Վիկտորիան պետք է այցելեր Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն՝ անձնագիրը թարմացնելու համար։ Սակայն, ինչպես պատմում են Վիկտորիայի մտերիմները, դրանից հետո նա այլևս չէր պլանավորում վերադառնալ Վրաստան։

Անցած հինգշաբթի Պոպովայի ըննկերուհին՝ Եվա Խաչատուրյանը, անհանգստացել էր, որ Վիկտորիան երկար ժամանակ կապի դուրս չի գալիս, և եկել էր նրա երևանյան բնակարան։ Նա թակել է դուռը, բայց ոչ ոք չի բացել։ Հետո նա զանգահարել է Պոպովայի հեռախոսին և լսել, որ Վիկտորիայի հեռախոսի զանգը բնակարանի ներսից է գալիս: Դրանից հետո Եվան կանչել է փրկարարներին ու ոստիկանություն։ Նրանք բնակարանի պահարաններից մեկում հայտնաբերել են մահացած Վիկտորիայի մարմինը: