«Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերը ակտիվ նախընտրական եռուզեռի մեջ են։ Որոշ ուժեր այլ ուժերի հետ հնարավոր դաշինք կազմելու բանակցություններից զատ, նաև արդեն շտաբի պետեր են փնտրում։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախորդ գումարման պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը դառնալու է Արթուր Վանեցյանի նախընտրական շտաբի ղեկավարը։ Նա շտաբի պետի ցանկալի տարբերակ է նաև Քոչարյանի հետ հնարավոր դաշինքի դեպքում»։