Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանն, անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխությանը, նշեց, որ ԼՀԿ-ն դեռ 2016 թվականից,երբ դեռ կուսակցությունը նոր էր ստեղծվել։ Իրենք առաջարկում էին բաց համամասնական ցուցակ, և 2018 թվականին, երբ ԱԺ-ում բոլոր խմբակցություններով քննարկվում էր Ընտրական օրենսգրքի ընդունման տարբերակը, կրկին առաջարկել են բաց համամասնական տարբերակ,նաև «Իմ քայլի» ներկայացուցիչներն էին համաձայն դրան,թվում էր՝ կա կունսենսուս,բայց հետագայում տապալվեց այդ կոնսեսուսը։ 2018 թվականի վերջին,երբ բերվեց օրենսգիրքը փակ համամասնականի,այդ ժամանակ իշխանությունը պատկանում էր դեռ ՀՀԿ-ին և կար մտավախություն,որ ռեյտինգային ընտրակարգը կարող էր օգտագործվել,կիրառվելու էին բոլոր ռեսուրսները,որոնք նրանք ունեին և 2017 թվականի ընտրություններին կիրառել էին, ու ոստիկանությունը ուղղակի չէր կարող վերահսկել , բայց չընդունվեց դա,նաև դրա համար էին իրենք կողմ քվեարկել։Հետո պարզվեց, որ դա այդքան էլ կարևոր չէ, եթե ոստիկանությունը կարողանում է վերահսկել պրոցեսները, ապա որևէ մեկը կաշառք չի կարողանում բաժանել և այլ խախտումներ տեղի չեն ունենում։
«2019 թվականից սկսվել է ԱԺ-ում սկսվել է աշխատանքներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հետ կապված, ես ու Գուրգեն Բաղդասրյանն ակտիվորեն ներգրաված ենք եղել այդ գործընթացում» ,- հավելեց պատգամավորը։
Գևորգ Գորգիսյանը հայտարարեց, որ իրենք են օրակարգ բերել օր առաջ ընտրությունների գնալու հարցը. «Կարևոր է դրանք չհետաձգելը, դրանց լեգիտիմությունն ու այն, որ արդյունքում թոթափվի այսօր առկա լարվածությունը: Դրա համար ենք մենք պնդում, որ այսօր խաղի կանոնները փոխել պետք չէ: Սակայն եթե նույնիսկ այդպես լինի, միևնույնն է ԼՀԿ-ն մասնակցելու է ընտրություններին ու հաղթելու է»: