ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել: Կրեմլի մամուլի ծառայության
հաղորդմամբ, զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:
«Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը քննարկելիս գոհունակությամբ նշվել է, որ իրավիճակը տարածաշրջանում կայունացել է և հիմնականում հանգիստ է», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկկողմ համագործակցության արդիական հարցերի շուրջ` շեշտը դնելով էներգետիկ ոլորտի և կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի վրա:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների վերաբերյալ: