Գարնանն ընդառաջ Հայաստանի տարբեր բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերով շինարարական աշխատանքները մեկնարկեցին
Գարնանն ընդառաջ Հայաստանի տարբեր բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերով շինարարական աշխատանքները մեկնարկեցին, հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Այժմ Տավուշի մարզի Գանձաքար համայնքի թաղամասային ճանապարհների համար անցկացվում է էներգախնայող լուսավորություն, իսկ Արմավիրի մարզի Գայ և Արևաշատ համայնքներում կառուցվում են մանկապարտեզներ։
Տանձուտ համայնքում ջրամատակարարման ցանց է անցկացվում։