«Ինժեներական քաղաքի» ծրագիրը մտել է ակտիվ փուլ: Այն Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվող «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի շրջանակում ֆինանսավորվող նախագծերից է, իր ֆեյսբուքյան էջում հայտնում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Հայաստանում ապագայի քաղաքի հատակագիծն արդեն հաստատվել է, շուտով կհայտարարվի նաև շինարարարական ընկերության մրցույթը և կսկսվի քաղաքի կառուցումը: Այն բաղկացած է լինելու 22 ինժեներական ընկերությունների շինություններից, լաբորատորիայից, ավտոկայանատեղիից, այգուց և ինժեներական ենթակառույցներից:
Վերածվելու է ինժեներական մտքի ու նորարարությունների կենտրոնի:
Ապահովելու է քաղաքային կյանքի միանգամայն նոր միջավայր: