Վաղը ժամը 11:00-ին Ազգային ժողովում արտահերթ նիստ է հրավիրվել՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկելու համար:
Տեղեկությունը մեզ
ՀԺ-ի հետ զրույցում հայտնել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը: Նշենք, որ նիստը հրավիրվել է իշխող խմբակցության նախաձեռնությամբ: