Ռեյտինգայինի խնդրի մասին 2018 թ․-ի Էդմոն Մարուքյանի գնահատականը սպառիչ է 2021 թ․-ի Էդմոն Մարուքյանին․ Ռուբեն Ռուբինյանի հիշեցումը
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Վենետիկի հանձնաժողովի մեր գործընկերները տեղեկացված են, որ մենք այսօր Ընտրական օրենսգրքի փաթեթի մեջ ներառված մի հատված պատրաստվում ենք ընդունել:Այսօր ԱԺ արտահերթ նիստսի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:
Նա անդրադառնալով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքերին` հիշեցրեց, որ ռեյտինգայինի մասին Մարուքյանը տարիներ առաջ հետևյալ կերպ է արտահայտվել. «Փոփոխության է ենթարկվում ընտրական օրենսգիրքը այն օրենսգիրքը , որը թիրախավորվել է իմ կողմից, մեր կուսակցության կողմից դեռևս տարիներ առաջ և հենց ռեյտինգային համակարգը: Երբ մարդիկ հարցեր էին բարձրացնում նաև ցուցակներ հրապարակելու , ես ասում էի պրոբլեմը տարածքային ռեյտինգային համակարգն է»:
Ռուբեն Ռուբինյանը շարունակելով Էդմոն Մարուքյանի խոսքերը նաև հիշեցրեց հետևյալը. “Էդմոն Մաևուքյանն ասում էր. «հիմա ունենք այդ ռեյտինգային համակարգից վերացման շանս, այո խաղի կանոնները փոխվում են ընտրություններից անմիջապես առաջ, բայց խաղի կանոնները լիբերալացում են»: Եվ այս խոսքերն ասում էր այն ժամանակ երբ 2018-ի ընտրություններին մնացել էր ընդամենը 45-50 օր»:
«Իմ քայլը» պատգամավորի դիտարկմամբ իրենք ընդունելով Ընտրական օրենսգրքի նախագիծը իրականացնում են ոչ միայն իրենց, այլ նաև մյուս խորհրդարանական ուժերի , արտախորհրդարանական ուժերի հանձնառությունը
Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր` ապրիլի 1-ին հրավիրել է արտահերթ նիստ` օրակարգում է “Ընտրական օրենսգիրք” սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը` առաջին և երկրորդ ընթերցմամբ: