Շախմատի կանանց ընտրանին հաղթեց Ինդոնեզիային. Օլիմպիադա
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը կրկին հաղթել է Համաշխարհային Օլիմպիադայի հերթական տուրում:

Հնդկական Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի 5-րդ տուրում Զավեն Անդրիասյանի գլխավորած ընտրանին մրցեց Ինդոնեզիայի դեմ և առավելության հասավ 3:1 հաշվով: Հայկական ընտրանու կազմում հաղթանակ տոնեցին Աննա Սարգսյանը և Մարիամ Մկրտչյանը: Միավորը կիսեցին Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը:

Նախորդ 4 տուրերում  ազգային թիմը երեք հաղթանակ էր տոնել (Բոտսվանա,  Նորվեգիա և Իռլանդիա) և զիջել էր Էստոնիային:

Շախմատի Համաշխարհային Օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը: