Իրանն ու Նախիջեւանը քննարկել են սահմանամերձ համագործակցության ընդլայնումը
Շաբաթ Իրանն ու Նախիջեւանը քննարկել են սահմանամերձ համագործակցության ընդլայնումը, հաղորդում է Mehr-ը:
«Հանդիպման ընթացքում Նախիջեւանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Աբաս Հոսեյնին եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Սահմանային ծառայության գլխավոր հրամանատար Թագիեւը քննարկել են սահմանամերձ համագործակցության եւ փոխգործակցության ընդլայնման, ինչպես նաեւ բեռների տրանզիտի հարցերը
Հանդիպման ժամանակ Հոսեյնին ընդգծել է բարիդրացիությունը, հատկապես, ապրանքների տրանզիտի շուրջ համագործակցությունը, եւ հայտարարել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը գոհ է Ադրբեջանի Հանրապետության սահմանների վերականգնմամբ եւ այդ հարցը կարող է արդյունավետ լինել երկկողմանի համագործակցությունն ընդլայնելու գործում:
Ադրբեջանական կողմը, իր հերթին, բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումն Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջությունը սատարող դիրքորոշումը եւ բնութագրել այն՝ որպես Իրանի կողմից բարեկամությանն ու բարիդրացիությանն, ինչպես նաեւ միջազգային իրավիունքի կարեւորմանն ուղղված նշան»,-գրում է Mehr-ը: