Կահիրեն ժամանակավորապես կասեցնում է բանակցությունները Անկարայի հետ
Եգիպտոսը ժամանակավորապես դադարեցնում է բանակցությունները Թուրքիայի հետ. հայտնում է Al Arabiya-ն։

Նշվում է, որ Կահիրեն ժամանակավորապես կասեցնում է երկկողմ հարաբերությունների նորմալացման հետ կապված բոլոր տեսակի բանակցությունները Անկարայի հետ, քանի դեռ եգիպտական կողմի պահանջները Լիբիայի առնչությամբ չեն կատարվել անհապաղ կերպով։

Նշենք, որ Եգիպտոսը պահանջել էր, որպեսզի Թուրքիան անվերապահորեն հեռանա Լիբիայից։