Հայաստանի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության վերջին հանդիպումներին։ Սեպտեմբերի 24-ին մեր հավաքականը Երևանում ուժերը կչափի Ուկրաինայի ընտրանու հետ, իսկ սեպտեմբերի 27-ին կմրցի Իռլանդիայի ընտրանու հետ։ Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․
Դարպասապահներ Դավիթ Յուրչենկո - «Փյունիկ» Ստանիսլավ Բուչնև «Փյունիկ» Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան) Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան) Էդգար Բաբայան - «Ռաններս» (Դանիա) Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա) Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան) Լուկաս Սելարայան - «Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ) Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա) Արտակ Դաշյան - «Փյունիկ» Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ» Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ» Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա» Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու» Սերոբ Գալստյան - «Արարատ»
ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 19-ից 25-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Մեր ընտրանին Իռլանդիա կմեկնի սեպտեմբերի 25-ին: