Մենք գալիս ենք հաղթելու, իշխանություն վերցնելու, և Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա պետության ղեկավար․ Միքայել Մելքումյան
«Մենք միայնակ ենք մասնակցելու։ Մենք գալիս ենք հաղթելու, իշխանություն վերցնելու, և Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա պետության ղեկավար»,- ասաց նա։

Ըստ նրա՝ Ծառուկյանն ունի բարձր հեղինակություն և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, և Եվրոպայում, և այլ երկրներում, և Չինաստանում։

«Այսինքն՝ մենք գնում ենք հաղթելու, Գագիկ Ծառուկյանը հայտ է ներկայացնում հստակ դառնալու պետության ղեկավար, վարչապետ։ Հիմա Բարգավաճ Հայաստանի հերթն է, որովհետև մենք մեր անցած ամբողջ հետագծով ապացուցել ենք, որ կարող ենք մեր ծրագրերով, թիմով, ղեկավարի հաջողություններով, ինքը հաջողակ մարդ է․․․ Մենք գնում ենք հաղթելու, մյուսները թող մտածեն՝ ում հետ ոնց են հարաբերվելու»։