«Հավակնելով ՀԾԿՀ անդամի պաշտոնին և չիմանալով ռազմավարական ծրագիրը, չունենալով բարեփոխումների տեսլական՝ ինձ համար անընդունելի է»․ Արտակ Մանուկյան
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ԱԺ ելույթների ընթացքում «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը, անդրդառնալով ՀԾԿՀ գործառույթներին, նշեց, որ ՀԾԿՀ-ն արբիտր է։ Այսինքն այն հարթակ է, որտեղ պետք է քննարկվի սպառողի և խոշոր ներդրողի շահերը։ ՀԾԿՀ-ն միտված չէ որևէ կողմի շահին։ Անդրադառնալով գործընկերների հարցերին, որտեղ ապոկալիպտիկ կանխատեսումներ էին եղել էլեկտրաէներգիայի կրիզիս ունենալու հեռանկարով՝ Մանուկյանը վստահեցրեց, որ որևէ նման մտահոգություն չկա։ Պատգամավորը նշեց, որ բոլորի խնդիրը պետք է լինի այն, թե ինչպե՞ս անել, որ տնտեսությունը զարգանա և դրանով պայմանավորված էներգետւկ սպառումը ավելի մեծ լինի և դրանով էլ պայմանավորված ավելի մրցունակ սակագին ձևավորվի։
Վերադառնալով ՀԾԿՀ թեկնածուին՝ Մանուկյանը նշեց, որ իրենց գոհացրել է թեկնածուի անկեղծությունը, ով անկեղծորեն ասում է, որ չի կարդացել ռազմավարության հայեցակարգը, սակայն անկեղծությունը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ «Պարոն Բունիաթյան, չիմանալն ամոթ չէ, բայց ամոթ է իմանալ չցանկանալը։ Կարծում եմ, հավակնելով ՀԾԿՀ անդամի պաշտոնին և չիմանալով ռազմավարական ծրագիրը, չունենալով բարեփոխումների փաթեթ, տեսլական՝ դա անընդունելի է ինձ համար, որպես ԱԺ պատգամավոր», - ասաց Մանուկյանը։
Պատգամավորը նկատեց, որ եթե չկա սովորելու ցանկություն, ապա նույնիսկ բարի ու անկեղծ մղումներով մտնել համակարգ և փորձել փոփոխություններ անել՝ արդյունավետ չի լինի։