Տները կորցրած արցախցիներին Հայաստանի սահմանամերձ գոտիներում բնակեցնելու ֆինանսավորումը լուծված է․ փոխվարչապետ
Այսօր՝ ապրիլի 15-ին ԱԺ-ն շարունակում է քննարկել Կառավարության ծրագրի 2020թ․կատարման արդյունքների մասին զեկույցը:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեց թե որ փուլում է պատերազմի հետևանքով Արցախում իրենց տները կորցրած մեր հայրենակիցներին Հայաստանում բնակարանով ապահովելու ծրագիրը։
«Արցախի կառավարության տիրույթում է բնակարաններով ապահովելու հարցի ծրագրի դիզայնը, որում նախատեսված է նաև Հայաստանի սահմանամերձ գոտիներում բնակարան կառուցելը»,-արձագանքեց փոխվարչապետն ու հավելեց, որ թեպետ ֆինանսավորման հարցը լուծված է, բայց ունենք 7000 ընտանիք, որոնք ունեզրկված են, չունեն բնակարան, և դա ժամանակատար է։