Գիտության զարգացում․ Արդյունաբերության խնդիրները և ֆինանսավորման սղություն․ ՀՈԴՎԱԾ 3՝ ՈՒՂԻՂ
Վերջին շրջանում հատկապես «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի մշակման համատեքստում մասնագիտական շրջանակներում ակտիվացել են գիտության զարգացման և ոլորտի ֆինանսավորման խնդիրների մասին քննարկումները:


Այս ընթացքում կառավարությունը 2021 թ. ապրիլի 8-ի որոշմամբ 2021 թ. պետական բյուջեով նախատեսված գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի միջոցառումների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցներն ավելացրեց 2,7 մլրդ դրամով։ Հավելյալ միջոցներից շուրջ 1 միլիարդ 32 միլիոն դրամ ուղղվելու է գիտական ենթակառուցվածքի արդիականացման ծրագրերին, իսկ 1 միլիարդ 638 միլիոն դրամ կուղղվի մրցութային դրամաշնորհային միջոցառումների իրականացմանը:


Կարևորելով գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացման խնդիրը՝ փորձագետների մի մասն առաջ է քաշում ոլորտի կառուցների աշխատանքի արդյունավետության հարցն առկա ֆինանսական միջոցների շրջանակում: Նշվում է նաև գիտության հումանիտար և STEAM ճյուղերի հավասար զարգացման խնդիրը:


Գիտության զարգացման և ֆինանսավորման խնդիրներին հանգամանորեն կանդրադառնանք ապրիլի 15-ին, ժամը՝ 12:00-ին, «Հոդված 3» ակումբի ՏԵՍԱԿԱՊԻ միջոցով կազմակերպած «ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ. ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍՂՈՒԹՅՈՒՆ» թեմայով քննարկման ժամանակ:
Բանախոսներն են.


ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
ԱՆՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր
ԱՐԵՎԻԿ ԱՆԱՓԻՈՍՅԱՆ, կրթության փորձագետ
ՌՈՒԶԱՆՆԱ ԾԱՏՈւՐՅԱՆ, կրթության փորձագետ
ՍՄԲԱՏ ԳՈԳՅԱՆ, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ