Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին` ծրագրեր կազմելով դրա իրականացման շուրջ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է գոյություն չունեցող «Զանգեզուրի միջանցքի» մասին և հայտարարել, որ միջանցքի իրականացումը տարածաշրջանը կվերածի կարևոր տրանսպորտային և առևտրային հանգույցի։
Այս մասին նա խոսել է Բաքվում միջազգային շինարարական ցուցահանդեսների մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, որի ընթացքում նաև հայտնել է, թե ցուցահանդեսը կարևոր է Ղարաբաղի վերականգնման, տնտեսության արագ ինտեգրման և զարգացման, ինչպես նաև այդ ուղղությամբ գործարար կապերի հաստատման տեսանկյունից: