Ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Բայրամով Իլքին Բայրամօղլուն, ով անհետ կորածների որոնողական աշխատանքների ժամանակ ապրիլի 3-ին պայթել էր ականի վրա, ապրիլի 16-ին մահացել է:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Մարտակերտի շրջանի Սուգովուշան գյուղի տարածքում:
Ադրբեջանի, ՌուսաստանիևՀայաստանիղեկավարներիԱրցախիվերաբերյալեռակողմհայտարարությունըստորագրվելէ 2020 թվականինոյեմբերի 10-ին: Հայտարարվելէրայդ օրը, ժամը 00:00-ից (Երևանիժամանակովժամը 01:00-ին) ղարաբաղյան հակամարտությանգոտումհրադադարիևբոլորռազմականգործողությունների դադարեցման մասին: Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել էռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։