ՍպորտայինմարմնամարզությանՀայաստանիհավաքականնԱնգլիայիԼիվերպուլքաղաքումմասնակցում էսպորտայինմարմնամարզությանաշխարհի 51-րդառաջնությանը, որը վարկանիշային առաջին մրցաշարն է Փարիզի 2024 թվականի oլիմպիական խաղերի համար:
Թիմային օլիմպիական ուղեգրեր կնվաճեն առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած թիմերը: Այս հավաքականների ներկայացուցիչներն oլիմպիական խաղերին կկարողանան մասնակցել ինչպես թիմային բազմամարտում, այնպես էլ անհատական մրցաձևերում: Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել է 5 մարզիկ՝ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը։
Արթուր Դավթյանն աշխարհի առաջնությունում հանդես կգա հենացատկ, Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը՝ օղակներ, Հարություն Մերդինյանը՝ նժույգթափեր, իսկ Գագիկ Խաչիկյանը՝ բազմամարտ մրցաձևերում:
Նախապատրաստվելով աշխարհի առաջնությանը՝ հայ մարմնամարզիկները 21-օրյա ուսումնամարզական հավաք են անցկացրել Թբիլիսիում: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը կլինի աշխարհի առաջնության մրցավարների շարքում: Հավաքականին ուղեկցում է մարզիչ Հայկ Նազարյանը: