Հանդիպումից առաջ ադրբեջանական և ռուսական աղբյուրները լուսանկար են տարածել, որից կարելի է ենթադրել, որ բանակցություններն ընթանալու են ընդլայնված ձևաչափով:
Հիմնական հանդիպման սեղանի աթոռներից յուրաքանչյուրի թիկունքում կրկին աթոռներ են շարված՝ պատվիրակությունների անդամների համար:
Սրահում արդեն տեղադրվել են երեք երկրների դրոշները: