Ֆրանսիայում տասնյակ քաղաքներ Ադրբեջանի դեմ հայտարարություններ են արել, ինչը մեծ կշիռ է հայերի համար. Ֆրանսիայի Դեսին-Շարպիո քաղաքի փոխքաղաքապետ Դանիել Դանիելյան․ տեսանյութ
Civic.am-ի զրուցակիցն է Ֆրասիայի Դեսին Շարպիո քաղաքի փոխքաղաքապետ Դանիել Դանիելյանը ։
-Պարոն Դանիելյան, կարճ ժամանակ առաջ Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները հանդիպում ունեցան, քննարկվեց պաշտպանության ոլորտի հարցեր։ Հնարավո՞ր է Հայաստանը Ֆրանսիայի հետ ունենա ռազմական համագործակցություն։
-Հայաստանի դեմ վերջին պատերազմից հետո միջազգային հանրությունը սթափվեց։ 44-օրյա պատերազմից հետո դժբախտաբար մենք այդ վերելքը չունեցանք, թեպետ Ֆրանսիայի տարբեր համայնքներում կազմակերպեցինք ցույցեր, դիմեցինք սենատորներին, պառլամենտականներին, արտաքին գործերի նախարարին, որը պարզ ասաց, որ պետք է չեզոք մնանք, Մակրոնը ոչինչ չարեց, միայն հայտարարություններ արեց։ Այս անգամ միջազգային հանրությունը՝ այդ թվում Եվրոպան և ԱՄՆ-ն սթափվեցին․ կա ռուս-ուկրաինական պատերազմ և Եվրոպան ու ԱՄՆ-ն չեն ուզում թողնեն ՌԴ-ի մենաշնորհը Հարավային Կովկասի այս հատվածում։
Ինչ վերաբերում է այցերին, Պաշտպանության նախարարության այցը միակը չէր, դրանից առաջ եղավ սենատորների մի կազմ, որոնք եկան և դա շատ կարևոր է, քանի որ սենատորները մեծ կշիռ ունեն։ Նախագահ Մակրոնը շատ հայամետ հայտարարություններ արեց։ Ինչ վերաբերում է համագործակցությանը զինված ուժերում՝ ես չեմ կարծում, որ բացահայտ կլինի դա։ Բայց եթե ունենանք Ֆրանսիայի աջակցությունը դա մեծ կշիռ կլինի խաղաղություն ձեռք բերելու ճանապարհին։
-Կարճ ժամանակ առաջ Փարիզի քաղաքային խորհուրդը Ադրբեջանի քայլերը դատապարտող բանաձև էր ընդունել և կոչ էր արել պատժամիջոցներ կիրառել։ Հնարավո՞ր է սա սենատում առաջընթաց ունենա։
-Նույն հայտարարություններով Ֆրանսիայում տասնյակ քաղաքներ են հանդես եկել։ Սա մարդկանց մոտ հասարակական կարծիք է ձևավորում և կշիռ ենք տալիս հայ համայնքի պայքարին։ Մակրոնը կարող է հիմնավորվել հասարակական կարծիքի վրա։
-Կարո՞ղ ենք ակնկալել, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը դրական կարձագանքի Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևին և ի՞նչ պատժամիջոցների մասին է խոսքը։
-Ես չեմ կարծում, որ Ֆրանսիան առանձնացած լինելով Եվրոպայից կարող է ինչ-որ պատժամիջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեմ, բայց Հայաստանի համար այս պահին կարևորը թշնամուն դուրս հանելն է մեր սուվերեն տարածքից և խաղաղություն ձեռք բերելը, ինչպես նաև Ղարաբաղի հիմնախնդրի հարցի լուծումն է։