Եթե հանրապետության նախագահն օրենքի ընդունումից հետո 21-օրյա ժամկետում չի ստորագրում ,ապա օրենքի ստորագրման լիազորությունը փոխանցվում է ԱԺ նախագահին․Նազելի Բաղդասարյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Եթե հանրապետության նախագահն օրենքի ընդունումից հետո 21-օրյա ժամկետում չի ստորագրում  այն եւ չի վիճարկում  դրա սահմանադրականությունը, ապա նշված ժամկետի լրանալուց հետո օրենքի ստորագրման լիազորությունը փոխանցվում է ԱԺ նախագահին: 
Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ԱԺ նախագահը 5-օրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:
Քիչ առաջ  ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն էր տարածել, որում նշվում է.
Հանրապետության նախագահը չի ստորագրելու «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, բայց և չի դիմելու Սահմանադրական դատարան՝ դրա Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար»: