Պիտի մեկը ասեր՝ «Պրիվետ, Նիկո՛լ», ծեծելով սպանեին, որ ասեին՝ էս ի՞նչ ուժեղ իշխանություն է. Փաշինյան . ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վարչապետը շարունակում է մարզային այցելությունները. այսօր Վայոց Ձորում էր:

Հարձակում Հայաստանի վրա, նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա՝ հայտարարել է Փաշինյանը, հիշեցրել՝ մեր երկրի անվտանգության հիմքը հայ-ռուսական ռազմավարական ու ռազմաքաղաքական դաշինքն է:

Վարչապետը պատասխանել է նաև այսօրվա իշխանության թույլ լինելու մասին քննադատությանը։

«Մեր իշխանությունն ի՞նչ պետք է աներ, որ ասեին ուժեղ իշխանություն է: Պիտի գնդակահարեի՞նք երկրի քաղաքական էլիտային կամ պիտի մեկն ասեր՝ «պրիվետ, Նիկո՛լ», տանեինք ծեծելով զուգարանում սպանեինք, որ ասեին՝ տեսեք, այս ինչ ուժեղ իշխանություն է»: