Խուլեն Լոպետեգին Վուլվերհեմփթոնի նոր գլխավոր մարզիչն է: Այս մասին հայտնում է լրագրող Լիամ Քինը. գրում է armsport-ը։
Լոպետեգին աշխատանքի կանցնի «Արսենալի» դեմ խաղից հետո։
Հոկտեմբերի սկզբին Խուլեն Լոպետեգին հեռացվեց «Սևիլիայից», որին նա մարզում էր երեք տարի։ Այժմ «Վուլվերհեմփթոնը» մարզում է Սթիվ Դեյվիսը, ով նշանակվել է հոկտեմբերի 3-ին՝ Բրունո Լագեի պաշտոնանկությունից հետո: